Փարիզի ահաբեկչություններից հետո ԱՄՆ 22 նահանգ հրաժարվել է ընդունել սիրիացի փախստականներին

09:53 • 17.11.15

ԱՄՆ 50 նահանգներից 22-ի նահանգապետերը հրաժարվել են ընդունել սիրիացի փախստականներին Փարիզի ահաբեկչություններից հետո, գրում է РИА Новости-ն:

 

CNN հեռուստաընկերության տվյալներով` միայն 2 նահանգներ` Կոնեկտիկուտը և Փենսիլվանիան են համաձայնել փախստականներ ընդունել։
 

Դեմ են արտահայտվել Տեխասը, Ֆլորիդան, Կանզասը, Օկլահոման, Այովան...

 

Ավելի վաղ ԱՄՆ Կոնգրեսի Ներկայացուցիչների պալատի ազգային անվտանգության հարցերով հանձնաժողովի նախագահ Մայքլ Մաքքոլը կոչ էր արել ԱՄՆ նախագահ Բարաք Օբամային դադարեցնել սիրիացի փախստականներին ընդունելու ծրագիրը:

 

Փարիզի 7 շրջաններում ուրբաթ երեկոյան գրեթե միաժամանակ ահաբեկչություններ են տեղի ունեցել՝ զինված հարձակումներ ու պայթյուններ, որոնց հետևանքով, ըստ տարբեր տեղեկությունների, զոհվել է 120-150 մարդ։


Ավելի քան 100 մարդ զոհվել է Փարիզի «Բատակլան» համերգասրահում՝ համերգի ժամանակ։ Տասնյակ մարդիկ զոհվել են մայրաքաղաքի այլ շրջաններում տեղի ունեցած ահաբեկչություններից։

Փարիզի ահաբեկչություններից հետո ԱՄՆ 22 նահանգ հրաժարվել է ընդունել սիրիացի փախստականներին