ՆԱՍԱ-ն հրապարակել է Պլուտոնի ամենապարզ լուսանկարները (լուսանկարներ)
ՆԱՍԱ-ն հրապարակել է Պլուտոնի մակերեսի ամենապարզ լուսանկարները, որոնք մարդիկ հավանաբար տեսնում են տասնամյակների ընթացքում, գրում է CNN-ը:
ՆԱՍԱ-ի New Horizons տիեզերանավի ստացած լուսանկարները ցույց են տալիս խառնարաններ, լեռներ և սառցադաշտային ռելիեֆներ 80 կիլոմետր լայնությամբ հատվածում:
Տիեզերանավը լուսանկարները ստացել է հուլիսին Պլուտոնին ամենամոտը թռչելու ընթացքում:
New Horizons-ը անցել է Պլուտոնի կողքով հուլիսին, բայց մոտ մեկ տարի կպահանջվի բոլոր լուսանկարները և տվյալները երկիր փոխանցելու համար:
Հետազոտողները սպասում են հաջորդ շաբաթ ավելի շատ լուսանկարների, որոնք ավելի շատ մակերևույթ ցույց կտան հնարավորինս բարձր որակով:




























