Չելսին կփորձի ձեռք բերել Ռեալի կոլումբացի կիսապաշտպան Խամես Ռոդրիգեսին

16:30 • 13.12.15

 Լոնդոնի «Չելսին» հետաքրքրվում է Մադրիդի «Ռեալի» կոլումբացի կիսապաշտպան Խամես Ռոդրիգեսի ծառայություններով,- այդ մասին տեղեկացնում է «A Bola»-ն։



Անգլիական ակումբը հետեւում է ֆուտբոլիստի շուրջ դասավորվող իրավիճակին։ Հաղորդվում է, որ կիսապաշտպանը դժգոհ է իր խաղային պրակտիկայի քանակից։ Նա լարված հարաբերություններ ունի գլխավոր մարզիչ Ռաֆայել Բենիտեսի հետ, քանի որ վերջինս լիովին չի վսահում նրան։



Եթե իրավիճակը չփոխվի, ապա Խամեսը պատրաստ կլինի դիտարկել «Չելսիի» առաջարկը։

Չելսին կփորձի ձեռք բերել Ռեալի կոլումբացի կիսապաշտպան Խամես Ռոդրիգեսին