Քաղցկեղի դեմ պայքարող և այն կանխող սննդամթերքները

23:27 • 25.12.15

Քաղցկեղը ամենամահացու հիվանդություններից մեկն է, որի ոչ բոլոր տեսակներն են բուժվում, սակայն այն հնարավոր է վերահսկել և ամենից առաջ` կանխել:

Ամեն տարի 7.6 մլն մարդ մահանում է քաղցկեղից: Ցանկացած օրգանիզմում լինում են քաղցկեղածին բջիջներ, որոնք բազմանում են առողջների հաշվին և վերածվում չարորակ ուռուցքի:

Ծխելը, խմելը և անառողջ սննդակարգը քաղցկեղի զարգացմանը նպաստող հանգամանքներից են:

Մինչդեռ առողջ սնունդը կարող է ճշմարիտ ուղի դառնալ քաղցկեղից զերծ մնալու համար: Այս մասին գրում է healthyfoodstar-ը և ներկայացնում այն սննդամթերքները, որոնց կանոնավոր օգտագործումը օրգանիզմը պաշտպանում է մի շարք հիվանդություններից, այդ թվում և քաղցկեղից:

Այդ սննդատեսակների շարքում առաջնային տեղ են զբաղեցնում արքայամորին, բրազիլական ընկույզը, ավոկադոն, բրոկկոլին և ծաղկակաղամբը, գազարը, թուզը, կտավատը, սխտորը, թուրինջը, կանաչ թեյը, քաղցր կարտոֆիլը, կարմիր խաղողը, կոճապղպեղը, սև շոկոլադը, խնձորը, հապալասը:

 

Քաղցկեղի դեմ պայքարող և այն կանխող սննդամթերքները