Սև ձու. ինչպես է պատրաստվում ճապոնական ամենատարօրինակ նրբուտեսներից մեկը (լուսանկարներ, տեսանյութ)

13:53 • 27.12.15

Ճապոնիայի տարածքում գտնվող Օվակուդանի հրաբխային իջվածքն ունի 3.000 տարվա պատմություն և առայսօր հարուստ է ակտիվ եռացող, բնական ավազաններով: Այս նկարագիրը դժվար թե գրավիչ լինի զբոսաշրջիկների համար, սակայն իրականում հարյուրավոր մարդիկ այստեղ են գալիս` ճապոնական ամենատարօրինակ նրբուտեստներից մեկը պատրաստելու համար:


Ինչպես նշում է Oddity Central-ը, մարդիկ եռացող ջրերում եփում են սովորական հավի ձվերը, որոնք ջրից դուրս գալուց հետո ստանում են սև գույն: Դա տեղի է ունենում  ծծմբով հարուստ ջրի ու ձվի կեղևի փոխազդեցության արդյունքում:


Ճապոնացիները հավատում են, որ Օվակուդանիի իջվածքում եփված սև ձվերն ուտելու դեպքում` մարդու կյանքը երկարում է 7 տարով:


Աղբյուրը մանրամասնում է, որ շատերը գալիս են այստեղ, մեծ քանակով ձվեր ներկում, հետո բավական բարձր գներով վաճառում դրանք խանութներում` որպես նրբուտեստ:

 

Owakudani-black-eggsOwakudani-black-eggs2Owakudani-black-eggs3Owakudani-black-eggs4Owakudani-black-eggs5

 

Սև ձու. ինչպես է պատրաստվում ճապոնական ամենատարօրինակ նրբուտեսներից մեկը (լուսանկարներ, տեսանյութ)