Սննդատեսակներ, որոնք օգտակար կամ վնասակար են արթրիտով հիվանդ մարդկանց համար
Արթրիտով կամ հոդերի ցանկացած տեսակի բորբոքմամբ հիվանդ մարդիկ պետք է ուշադիր լինեն իրենց սննդակարգի նկատմամբ:
Արթրիտը սովորաբար քրոնիկ բորբոքային գործընթացի հետևանք է, որի առաջացմանը մեծապես նպաստում է մեր օգտագործած սնունդը: Կան սննդամթերքներ, որոնք նպաստում են բորբոքման ընդլայնմանը, և կան այնպիսիները, որոնք նվազեցնում են այն և կանխում հիվանդության առաջացումը: Այս մասին գրում է Healthy food star-ը և ներկայացնում 7 սննդատեսակ, որոնք օգտակար և բուժիչ են և 4-ը, որոնք վնասակար են արթրիտ ունեցողների համար:
Օգտակար սննդատեսակները
1. Օմեգա 3 ճարպաթթուներով հարուստ ձկնեղեն,
2. Ձիթապտղի յուղ,
3. Սերմեր և ամբողջական ձավարեղեն,
4. Մրգեր և բանջարեղեն, հատկապես` բրոկոլի, սպանախ, քաղցր կարտոֆիլ, գազար, լոլիկ, խաղող, սեխ,
5. Կոճապղպեղ,
6. Քրքում,
7. Վիտամին C-ով հարուստ նարինջ, կիտրոն, մանգո, ելակ, կիվի և բրոկոլի:
Վնասակար սննդատեսակները
1. Շաքարավազ,
2. Ռաֆինացված ձեթ,
3. Կարմիր միս,
4. Աղ:










