Շղթայական ավտովթար Երևանի Գայի պողոտայում. բախվել է 5 ավտոմեքենա (լուսանկարներ)

10:10 • 10.01.16

Տարածքային կառավարման և արտակարգ իրավիճակների նախարարություն հունվարի 10-ին՝ ժամը 01.57-ին, ահազանգ է ստացվել, որ Երևանի Գայի պողոտայում` «Մեծ անիվ» ՍՊԸ-ի մոտակայքում, մերկասառույցի պատճառով բախվել են 5 ավտոմեքենա, տեղի է ունեցել նաև վրաերթ. անհրաժեշտ է փրկարարների օգնությունը:

 

Ըստ ՏԿԱԻՆ կայքի՝ դեպքի վայր են մեկնել մեկ մարտական հաշվարկ և ՃԿԱԿ օպերատիվ խումբը: Պարզվել է, որ դեռևս չբացահայտված հանգամանքներում բախվել են «Կիա Ռիո» մակնիշի (վարորդ`1991թ ծնված Վ. Ջ.) 045ՏՏ60 պ/հ, «ՎԻՊ» տաքսի ծառայությանը պատկանող «Նիսան Սանի» մակնիշի (վարորդ` 1968թ.  ծնված Հ. Ա՚) 651 LS 68 պետհամարանիշի, «Նանա» տաքսի ծառայությանը պատկանող «Դեյվու» մակնիշի (վարորդ` 1987թ. ծնված Կ. Գ.) 085 OP 61 պետհամարանիշի  և «Մերսեդես E320» մակնիշի (վարորդ` 1990թ. ծնված Ա. Մ.) 34 CT 412 ավտոմեքենաները. տուժածներ չկան:

 

Հրշեջ-փրկարարները հոսանքազրկել են ավտոմեքենաները և փակել գազի բալոնների փականները:

 

Շղթայական ավտովթար Երևանի Գայի պողոտայում. բախվել է 5 ավտոմեքենա (լուսանկարներ)