Իրաքում սպանվել է «Իսլամական պետության» առաջնորդի տեղակալը. Rbc.ru

11:46 • 10.01.16

Իրաքի ռազմական օդային ուժերի ավիահարվածի հետևանքով սպանվել է «Իսլամական պետություն» ահաբեկչական խմբավորման առաջնորդի տեղակալ Ասի ալ-Օբեյդին, հաղորդում է rbc.ru-ն:
 

Ահաբեկիչների ղեկավարը սպանվել է Իրաքի Անբար շրջանում: Նշվում է, որ նա ավելի վաղ ծառայել է որպես գնդապետ Իրաքի բանակում և ձերբակալվել է դասալքությունից հետո: 2013 թվականին ալ-Օբեյդին փախել է Աբու-Գրեյբ բանտից և միացել է ԻՊ-ին, որտեղ ղեկավարել է «Իսլամական եպտության» ռազմական խորհրդի շտաբը:
 

Դրանից մեկ օր առաջ Իրաքի պաշտպանության նախարարությունը հայտարարել է երկրի արևմուտքում Բարվանի քաղաքի շրջանում ԻՊ-ի մամուլի քարտուղար Աբու Մուհամեդ ալ-Ադնանիի մահվան մասին:
 

Իրաքում սպանվել է «Իսլամական պետության» առաջնորդի տեղակալը. Rbc.ru