Ստավրոպոլում ոչնչացրել են թուրքական մանդարինների խմբաքանակ
Ռուսաստանի Ստավրոպոլի երկրամասում ոչնչացվել է պատժամիջոցների տակ հայտնված թուրքական մանդարինների խմբաքանակ, գրում է lenta.ru-ն՝ վկայակոչելով «Ռոսսելխոզնադզոր»-ի՝ ՌԴ անասնաբուժական և բուսասանիտարական վերահսկողության հարցերով դաշնային ծառայության մամուլի ծառայությանը:
Հունվարի 8-ին «Ռոսսելխոզնադզոր»-ի աշխատակիցները ստուգումների ընթացքում հայտնաբերել են թարմ թուրքական մթերքներ Ժելեզնովոդսկ քաղաքի խանութներից մեկում:
226 կիլոգրամ մանդարինն առգրավվել է և ոչնչացվել «մեխանիկական ոչնչացման միջոցով հատուկ տեխնիկայի օգտագործմամբ»:
Թուրքիայի դեմ Ռուսաստանի պատժամիջոցները սահմանվել են 2015 թվականի նոյեմբերի 18-ին, համապատասխան որոշումը ստորագրել է ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը: Կառավարության որոշման համաձայն՝ 2016 թվականի հունվարի 1-ից արգելվում է երկրից Ռուսաստան բանջարեղենի և մրգերի, ծաղիկների, թռչնի մսի և աղի ներկրումը:










