Շոն Պենի նկատմամբ հետաքննություն է սկսվել՝ մեքսիկացի նարկոբարոնի հետ հանդիպման պատճառով

10:39 • 10.01.16

Մեքսիկական իշխանությունները հետաքննություն են սկսել հայտնի դերասան և ռեժիսոր Շոն Պենի և մեքսիկացի դերասանուհի Քեյթ Դել Կաստիլյոյի նկատմամբ, հաղորդում է ТАСС-ը:


Հետաքննության համար առիթ է հանդիսացել հարցազրույցը, որը դերասանները վերցրել են «Թզուկ» մականվամբ «Սինալոա» նարկոկարտելի ղեկավար Խոակին Գուսմանից:


Խիստ գաղտնիության պայմաններում անցկացված հարցազրույցի արդյունքներով նյութը շաբաթ երեկոյան հրապարակել է Rolling Stone ամսագրի էլեկտրոնային տարբերակը:


Միևնույն ժամանակ Associated Press գործակալությունը հայտնել է, որ Շոն Պենի հետ Գուսմանի կապի դուրս գալն օգնել է մեքսիկական իշխանություններին որոշել նրա հստակ գտնվելու վայրը և ձերբակալել նրան:


Երկրի իրավապահ մարմիններում գործակալության աղբյուրի տվյալներով՝ հենց անցած տարվա հոկտեմբերին արված այդ հարցազրույցն է թույլ տվել իշխանություններին գտնել Գուսմանին, ով այդ ժամանակ թաքնվում էր հեռավոր գյուղական բնակավայրում:
 

Շոն Պենի նկատմամբ հետաքննություն է սկսվել՝ մեքսիկացի նարկոբարոնի հետ հանդիպման պատճառով