Պետերբուրգում Nissan-ի գործարանը 250 աշխատակցի կկրճատի
Սանկտ Պետերբուրգում Nissan ճապոնական ավտոկոնցերնի գործարանը կկրճատի 252 աշխատողի, հաղորդում է lenta.ru-ն:
«Ենթադրվում է 2016 թվականի մարտի 14-ին 252 մարդու կրճատում անձնակազմի քանակի օպտիմիզացման պատճառով: Ազատված քաղաքացիներին առաջարկվել են ձեռնարկությունում աշխատատեղեր»,- պատմել է քաղաքի զբաղվածության ծառայության աշխատակիցը:
Գործարանում կոնվեյերը չի աշխատում դեկտեմբերի 31-ից մինչև հունվարի 15-ը:
Դեկտեմբերին, ինչպես գրում է կայքը, որոշ արդյունաբերական ձեռնարկություններ սկսել են դժվարություններ ունենալ թուրքական մասեր բերելու հետ կապված Թուրքիայի դեմ Ռուսաստանի տնտեսական պատժամիջոցների ֆոնին:










