Դաքարի ավտոմրցարշավում ֆրանսիացի վարորդը մահացու վրաերթի է ենթարկել երկրպագուին
Լիոնել Բոդը վրաերթի է ենթարկել երկրպագուին Դաքար ավտոմրցարշավի ժամանակ: Միջադեպը տեղի է ունեցել Բոլիվիայում անցկացվող փուլի ժամանակ, հաղորդում է korrespondent.net-ը:
Բոդը վրաերթի է ենթարկել 63-ամյա տղամարդու, ով կանգնած է եղել ճանապարհի մոտակայքում: Շտապօգնության մեքենան օպերատիվ կերպով ժամանել է դեպքի վայր, սակայն չի կարողացել փրկել երկրպագուին:
Դա վերջին վեց տարիների ընթացքում Դաքար ավտոմրցարշավում նման առաջին մահացու դեպքն է:










