Ռուսաստանի ՊՆ–ը 16 միջմայրցամաքային բալիստիկ հրթիռ կփորձարկի
Ռուսաստանի ռազմավարական նշանակության հրետանային զորքերը նախապատրաստել են միջմայրցամաքային բալիստիկ հրթիռների 16 փորձնական թռիչք, հայտնում է kommersant.ru-ն:
«2016 թվականին նախատեսված է միջմայրցամաքային բալիստիկ հրթիռների 16 թռիչք, որոնք նախատեսում են հեռանկարային զենքի տեսակների թռիչքային փորձարկումներ և հրթիռային համալիրների տեխնիկական պատրաստվածության հսկողություն: Փորձնական թռիչքների քանակը հաջորդ տարի պետք է մեծանա»,- ասված է Ռուսաստանի պաշտպանության նախարարության հայտարարությունում:










