Շվեդիայում օդանավակայանից մարդկանց տարհանել են՝ ուղեբեռում պայթուցիկի հետքեր գտնելուց հետո

17:17 • 10.01.16

Շվեդիայի Սկավստա օդանավակայանի ուղևորներից մեկի ուղեբեռում պայթուցիկ նյութի հետքեր են հայտնաբերվել. հայտնել է ոստիկանությունը:

Ինչպես տեղեկացնում է РИА Новости գործակալությունը, հաղորդագրության մեջ ասվում է, որ մարդկանց տարհանել են օդանավակայանի ուղեբեռների  բաժանմունքից ու սպասասրահից:

Նշվում է, որ պայուսակը պատկանել է տարեց կնոջ: Նա պնդում է, թե չի իմացել, թե ինչպես է պայթուցիկ նյութը հայտնվել իր պայուսակում:

 

Շվեդիայում օդանավակայանից մարդկանց տարհանել են՝ ուղեբեռում պայթուցիկի հետքեր գտնելուց հետո