Թուրքական զորքերի և քրդերի միջև բախումների հետևանքով 13 մարդ է զոհվել

14:52 • 10.01.16

Թուրքական զորքերի և քուրդ ապստամբների միջև բախումների ընթացքում 13 մարդ է զոհվել: Այդ մասին Reuters գործակալությանը հայտնի է դարձել ուժային կառույցներում իր աղբյուրներից:
 

Հաղորդվում է, որ սպանվել է Քուրդիստանի աշխատավորական կուսակցության 12 ներկայացուցիչ, ինչպես նաև մեկ ոստիիկան: Եվս երկու ոստիկան վնասվածքներ են ստացել:
 

Ավելի վաղ հաղորդվել է, որ Թուրքիան ոչնչացրել է 68 քուրդ գրոհայինի երկրի հարավ-արևելքում:

 

 

Թուրքական զորքերի և քրդերի միջև բախումների հետևանքով 13 մարդ է զոհվել