Հանրապետությունում սպասվում է առանց տեղումների եղանակ

10:27 • 10.01.16

Հանրապետության տարածքում հունվարի 10-14-ին սպասվում է առանց տեղումների եղանակ:

 

Ինչպես տեղեկացնում է Տարածքային կառավարման և արտակարգ իրավիճակների նախարարությունը, քամին կլինի հարավ-արևմտյան‵ 2-7 մ/վրկ արագությամբ:

 

Օդի ջերմաստիճանը 10-ի գիշերը կնվազի 5-7 աստիճանով, այնուհետև աստիճանաբար կբարձրանա 3-4 աստիճանով:

 

Երևանում հունվարի 10-14-ին սպասվում է առանց տեղումների եղանակ:

 

Հանրապետությունում սպասվում է առանց տեղումների եղանակ