Ամերիկացի ծովակալը հեռացվել է՝ աշխատանքի վայրում պոռնոֆիլմ դիտելու համար
ԱՄՆ-ի ռազմածովային ուժերի փոխծովակալ Ռիկ Ուիլյամսն (աջում) ազատվել է պարտականությունների կատարումից, քանի որ նրա աշխատանքային համակարգչում պոռնոգրաֆիա է հայտնաբերվել. տեղեկացնում է Lenta.ru-ն:
«ԱՄՆ ռազմածովային ուժերի 3-րդ նավատորմի հրամանատար, փոխծովակալ Նորա Թայսոնը Ուիլյամսին պաշտոնանկ է արել, քանի որ նա համակարգիչը ոչ նպատակային ձևով է օգտագործել»,- ասված է ռազմածովային ուժերի տարածած պաշտոնական հաղորդագրության մեջ:
Ուիլյամսի կողմից աշխատանքային համակարգչով պոռնոգրաֆիկ նյութեր դիտելու փաստը հաստատվել է հերթական ստուգման ժամանակ:
«Փաստերը բավական ընդգրկուն են, որպեսզի սխալմունք կամ պատահականություն համարվեն»,-պնդում է ռազմածովային ուժերի աղբյուրը:
Ուիլյամսը դարձել է վերջին մի քանի տարվա մեջ առաջին ամերիկացի ծովակալը, որն աշխատանքից ազատվել է վստահությունը կորցնելու պատճառով:










