Եմենում հրթիռակոծման հետևանքով հիվանդանոց է տուժել. կան զոհեր

23:12 • 10.01.16

Եմենում առնվազն 4 մարդ է զոհվել հիվանդանոցի վրա ընկած հրթիռի պատճառով, որտեղ աշխատում է «Բժիշկներ առանց սահմանների» միջազգային հումանիտար կազմակերպությունը:

Ինչպես հաղորդում է BBC-ն` կազմակերպության ներկայացուցիչների խոսքով` հիվանդանոցը, որը հրթիռակոծման է ենթարկվել, տեղակայված է Եմենի հյուսիսում և համարվում է տեղի ապստամբ-հուսիթների ամրոցը:

Կազմակերպության ներկայացուցիչները չեն պնդում, որ հիվանդանոցը Սաուդյան Արաբիայի գլխավորած միջազգային կոալիցիայի կողմից հարձակման է ենթարկվել:

«Բժիշկներ առանց սահմանների» կազմակերպությունը չի բացառում, որ հրթիռը  կարող էր հիվանդանոցի ուղղությամբ նետված լինել ցամաքից:

 

Եմենում հրթիռակոծման հետևանքով հիվանդանոց է տուժել. կան զոհեր