Volkswagen ընկերության ղեկավարը ներողություն է խնդրել ամերիկացիներից «դիզելային սկանդալի» համար

10:10 • 11.01.16

Volkswagen ընկերության ղեկավար Մատիաս Մյուլերը ներողություն է խնդրել ամերիկացիներից վնասակար նյութերի արտանետումների ցածր ցուցանիշների հետ կապված խաբեբայությունների համար, գրում է ՏԱՍՍ գործակալությունը:

 

«Մենք գիտենք, որ խորապես հիասթափեցրել ենք մեր հաճախորդներին այստեղ` ԱՄՆ-ում, պատասխանատու կառավարական մարմիններին և հասարակությանը: Ես ներողություն եմ խնդրում Volkswagen-ի սխալների համար»,- ասել է ավտոկոնցեռնի կառավարման նախագահը:
 

Նա նաև նշել է, որ գերմանական ընկերությունը 900 մլն դոլար է ներդնում ԱՄՆ-ում` նոր մեքենայի արտադրության նպատակով:

 

Կոնցեռնի ղեկավարի խոսքով` Թենեսի նահանգում տեղակայված գործարանում արված ներդրումները կստեղծեն մոտ 2.000 աշխատատեղ:

 

«ԱՄՆ-ն շարունակում է թիրախային շուկա մնալ Volkswagen-ի համար»,- նշել է Մյուլերը:
 

 

Volkswagen ընկերության ղեկավարը ներողություն է խնդրել ամերիկացիներից «դիզելային սկանդալի» համար