Բելառուսում 2016 թվականի առաջին մահապատժի դատավճիռն է կայացվել

09:48 • 11.01.16

Մինսկի շրջանային դատարանը 2016 թվականի առաջին մահապատժի դատավճիռն է կայացրել Վիլեյկայի բնակչի նկատմամբ, ով մեղավոր է ճանաչվել իր հետ ապրող կնոջ դաժան սպանության համար, հաղորդում է korrespondent.net-ը:

 

Տղամարդը նախկինում դատված է եղել, այդ թվում՝ ծանր մարմնական վնասվածքներ հասցնելու համար, որոնք հանգեցրել են մահվան:

 

Դատավճիռը դեռ ուժի մեջ չի մտել և կարող է բողոքարկվել:


Բելառուսը Եվրոպայում միակ երկիրն է, որտեղ կիրառվում է մահապատիժ:


Ավելի վաղ Եվրամիությունը կոչ է արել Բելառուսի իշխանություններին մահապատժի մորատորիում մտցնել։

Բելառուսում 2016 թվականի առաջին մահապատժի դատավճիռն է կայացվել