Կանադայի 2 հատվածները միավորող կամուրջը ճաքել է ցրտից (լուսանկար)

09:39 • 11.01.16

Կանադայի արևելյան ու արևմտյան հատվածները միավորող նոր կամուրջը սաստիկ ցրտի պատճառով ճաքել է, հայտնում է lenta.ru-ն:

 

Նիպիգոն գետի վրայով անցնող կամուրջը հունվարի 10-ին, անվտանգության նկատառումներով, անորոշ ժամանակով փակվել է։

 

Հայտնի է, որ բոլոր նրանք, ովքեր կամրջի չնախատեսված փակման հետևանքով չեն կարողացել հասնել անհրաժեշտ վայրը, ժամանակավոր կացարաններ են ստացել Նիպիգոն քաղաքում:

 

Աղբյուրը մանրամասնում է, որ կամուրջը երթևեկության համար բացվել է 2015թ. նոյեմբերին, սակայն այն վերջնականապես պատրաստ պետք է լիներ 2017թ.:


Կանադայի 2 հատվածները միավորող կամուրջը ճաքել է ցրտից (լուսանկար)