Հարավաֆրիկյան Հանրապետությունում շոգից առնվազն 11 մարդ է մահացել
Հարավաֆրիկյան Հանրապետության առողջապահության նախարարության պաշտոնյաները հայտնել են շոգի պատճառով 11 մարդու մահվան մասին, հայտնում է Интерфакс-ը։
Մասնավորապես, հաղորդվում է, որ անցած հինգշաբթի 8 մարդ մահացել է երկրի հյուսիս-արևմուտքում, որտեղ ջերմաստիճանը նախորդ շաբաթ եղել է +40 աստիճան: Տուժել է 16 մարդ: Մյուս 3-ը մահացել են ուրբաթ օրը:
Երկրի եղանակային ծառայության տվյալներով` այս շաբաթվա ընթացքում կարելի է ակնկալել ռեկորդային 45 աստիճան տաքություն։ Անոմալ ջերմաստիճանը կփոխարինվի ուժգին ամպրոպով և հեղեղումներով:
Հարևան Նամիբիայում հեղեղումները վնասել են 31 տուն, ինչի հետևանքով տուժել է մոտ 100 մարդ։










