Մահվան ելքով վրաերթ «Բելաջիո» ռեստորանի մոտ. Shamshyan.com

09:44 • 11.01.16

Այսօր՝ հունվարի 11-ին, մահվան ելքով վրաերթ է տեղի ունեցել Երևանում. տեղեկացնում է Shamshyan.com կայքը։

 

Ժամը 08:10-ի սահմաններում Երևանի բնակիչ, 76-ամյա Միհրան Ասլանյանը Մյասնիկյան պողոտայի թիվ 5 հասցեում՝ «Բելաջիո» ռեստորանային համալիրի դիմաց, իր վարած Jeep մակնիշի 05 ՏՍ 841 համարանիշի ավտոմեքենայով վրաերթի է ենթարկել հետիոտնին:

 

Ինչպես դեպքի վայրից հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, վարորդը փախուստի չի դիմել, փորձել է օգնություն ցուցաբերել հետիոտնին, սակայն վերջինս մինչ շտապ օգնության ժամանումը մահացել է:


Մանրամասները՝ սկզբնաղբյուրում։

 

Մահվան ելքով վրաերթ «Բելաջիո» ռեստորանի մոտ. Shamshyan.com