Սաուդյան Արաբիան ցանկանում է տապալել միջուկային համաձայնագրի իրականացումը. Իրանի ԱԳՆ

10:38 • 11.01.16

Սաուդյան Արաբիան ջանքեր է ներդնում իրանական միջուկային ծրագրի շուրջ համաձայնությունը տապալելու և տարածաշրջանում իրավիճակը սրելու համար, կարծում է Իրանի արտգործնախարար Մոհամմադ Ջավադ Զարիֆը:

 

«Այսօր Էր-Ռիադում կան մարդիկ, որոնք փորձում են խոչընդոտել իրավիճակի կարգավորմանն ու ողջ տարածաշրջանը տանում են առճակատման»,-ասված է ամերիկյան The New York Times-ին ուղարկված նախարարի նամակում:

 

Ինչպես տեղեկացնում է Интерфакс գործակալությունը, նա նշել է, որ Իրանի միջուկային ծրագրի վերաբերյալ ձեռք բերված համաձայնագրի տապալման փորձ Սաուդյան Արաբիան ձեռնարկել էր դեռևս 2013 թվականին:

 

Իրանի և Սաուդյան Արաբիայի հարաբերությունները սրվել էին այն բանից հետո, երբ  թագավորությունում մահապատժի էին ենթարկել շիա հայտնի քարոզիչ Նիմր ան-Նիմրին: Դրանից հետո Մերձավոր Արևելքում Սաուդյան Արաբիայի գործողությունների վերաբերյալ բողոքի մի շարք ակցիաներ էին տեղի ունեցել, իսկ Իրանը խոստացել էր քարոզչի մահվան համար վրեժ լուծել:

Ավելի ուշ Սաուդյան Արաբիան և մի շարք արաբական երկրներ խզել էին դիվանագիտական հարաբերություններն Իրանի հետ:

 

Սաուդյան Արաբիան ցանկանում է տապալել միջուկային համաձայնագրի իրականացումը. Իրանի ԱԳՆ