Ղրիմի հարցում կարևորը սահմանները չեն, այլ՝ մարդկանց ճակատագրերը. Պուտին
Ռուսաստանի Դաշնության նախագահ Վլադիմիր Պուտինը գերմանական Bild թերթին տված հարցազրույցում ասել է, որ Ղրիմի տարածքային պատկանելիության հարցում իր համար կարևորը սահմանները չեն, այլ՝ մարդկանց ճակատագրերը, գրում է gazeta.ru-ն:
«Դա ասելով՝ ես հասկանում եմ մարդկանց՝ 2,5 միլիոն մարդկանց: Դրանք մարդիկ են, ովքեր վախեցան հեղաշրջումից, պետք է շիտակ ասել՝ անհանգստացած էին Ուկրաինայում պետական հեղաշրջումից: Եվ Կիևում հեղաշրջումից հետո, խիստ ազգայնական ուժերը եկան իշխանության, նրանք պարզապես սկսեցին սպառնալ մարդկանց»,- ասել է Պուտինը:
«Ժողովրդավարությունը ժողովրդի կամքն է, մարդիկ ցանկացան ապրել այնպես, ինչպես նրանք քվեարկեցին: Ինձ համար կարևորը ոչ թե տարածքն է և ոչ էլ սահմանները, այլ մարդկանց ճակատագրերը»,- հայտարարել է ՌԴ նախագահը։
Հիշեցնենք, որ 2014 թվականի մարտին Ղրիմում անցկացված հանրաքվեի արդյունքում թերակղզին առանձնացել է Ուկրաինայից և միացել ՌԴ-ին։










