Քյոլնում հարձակումներ են իրականացվել Ասիայից ժամանածների վրա

11:07 • 11.01.16

Քյոլնում հունվարի 10-ին առնվազն 2 հարձակում է իրականացվել Ասիայից ժամանածների վրա։ Ոստիկանության համաձայն` 20 մարդուց բաղկացած խումբը հարձակվել է 6 պակիստանցու վրա: Բախման հետևանքով նրանցից երկուսը վնասվածքներով տեղափոխվել են հիվանդանոց, գրում է Deutsche Welle-ն:

 

Ավելի ուշ 5 մարդ հարձակվել է Սիրիայի 39-ամյա քաղաքացու վրա, ով թեթև վնասվածքներ է ստացել: Դեռ հայտնի չէ` կապ ունե՞ն արդյոք այդ 2 դեպքերը միմյանց հետ:

 

Գերմանական Express թերթի տեղեկությամբ` մի խումբ ռոքերներ, ֆուտբոլային խուլիգաններ պայմանավորվել են Facebook սոցկայքում «մարդկանց որս կազմակերպել» Քյոլնի կենտրոնում:

 

Ոստիկանության ներկայացուցիչը հրաժարվել է հաստատել այդ տեղեկությունը:


 

Քյոլնում հարձակումներ են իրականացվել Ասիայից ժամանածների վրա