Ինչպես են Հս. Կորեայում տոնել «ջրածնային ռումբի» փորձարկումը (տեսանյութ)

09:59 • 11.01.16

Հյուսիսկորեացիները` երկրի առաջնորդ Կիմ Չեն Ընի գլխավորությամբ, հանդիսավորությամբ տոնել են օրեր առաջ, ինչպես իրենք են հայտարարում, ջրածնային ռումբի հաջող փորձարկումը։

 

Համապատասխան տեսանյութն արդեն հայտնվել է YouTube կայքում։ Դրանից պարզ է դառնում, որ իրենց երկրի միջուկային խոշոր ձեռքբերումը նշելու են հավաքվել ինչպես հարյուրավոր բարձրաստիճան զինվորականներ, այնպես էլ շարքային քաղաքացիներ:

 

Փհենյանը միջուկային ռումբի փորձարկման մասին հաղորդել էր օրեր առաջ, ինչից հետո ՄԱԿ-ի Անվտանգտության խորհուրդն արտահերթ նիստ էր գումարել։
 

 

Ինչպես են Հս. Կորեայում տոնել «ջրածնային ռումբի» փորձարկումը (տեսանյութ)