Օբաման հրաժարվել է աջակցել ԱՄՆ նախագահի թեկնածուներից որևէ մեկին
ԱՄՆ նախագահ Բարաք Օբաման չի պատրաստվում հրապարակայնորեն աջակցել Դեմոկրատական կուսակցությունից նախագահի թեկնածուներից որևէ մեկին մինչ փրայմերիզի անցկացումը, այս մասին ասել է Օբամայի վարչակազմի ղեկավար Դենիս Մքդոնոուն։
Նրա խոսքով` նախագահը կաջակցի այն թեկնածուին, ով կընտրվի փրայմերիզի ընթացքում, փոխանցում է Коррепондент-ը:
«Մենք կվարվենք ճիշտ այնպես, ինչպես դա արվում էր նախկինում»,- ասել է պաշտոնյան:
2015թ. օգոստոսին Սպիտակ տան ներկայացուցիչները հայտարարել էին, որ Օբաման չի բացառում աջակցությունը թեկնածուներից որևէ մեկին, մասնավորապես` խոսքը Հիլարի Քլինթոնին կամ փոխնախագահ Ջո Բայդենին աջակցելու մասին էր։ Ավելի ուշ Բայդենը հրաժարվել էր ընտրություններին մասնակցությունից:










