Ալեսանդրա Ամբրոսիոն և Կրիշտիանու Ռոնալդուն` GQ տղամարդկանց ամսագրի ֆիտնես-համարի շապիկին (լուսանկարներ)

23:29 • 16.01.16

Victoria's Secret ներքնազգեստ արտադրող ապրանքանիշի մոդել Ալեսանդրա Ամբրոսիոն և Մադրիդի «Ռեալի» հարձակվող Կրիշտիանու Ռոնալդուն միասին հայտնվել են  GQ  տղամարդկանց ամսագրի վերջին համարի շապիկին:

 

Ինչպես գրում է Daily Mail-ը` հանրահայտ սուպերմոդելի և  աշխարհահռչակ ֆուտբոլիստի ընտրությունը տվյալ թողարկման համար պատահական չի եղել: Նրանք ամսագրի հատուկ ֆիտնես-համարի շապիկին հայտնվել են իրենց սպորտային կազմվածքի շնորհիվ:

 

Ալեսանդրա Ամբրոսիոն և Կրիշտիանու Ռոնալդուն` GQ տղամարդկանց ամսագրի ֆիտնես-համարի շապիկին (լուսանկարներ)