Սելին Դիոնը հետաձգել է համերգները՝ ամուսնու մահվան պատճառով
Կանադացի երգչուհի Սելին Դիոնի համերգները Լաս Վեգասում հետաձգվել են՝ նրա ամուսնու մահվան պատճառով, հայտնում է ABC News-ը:
Միաժամանակ հայտնի է դարձել, որ Դիոնը համերգները Լաս Վեգասում կվերսկսի այս տարվա փետրվարի վերջին:
Այսօր հայտնի էր դարձել, որ 47-ամյա Դիոնի ամուսինը՝ 73-ամյա Ռենե Անժելիլը, մահացել է քաղցկեղի հետ երկարատև պայքարից հետո: Նրանք ամուսնացել էին 1994-ին, ունեն երեք որդի:










