Լեոնարդո Դի Կապրիոն ցանկություն է հայտնել մարմնավորել Վլադիմիր Պուտինին
Հոլիվուդյան դերասան Լեոնարդո Դի Կապրիոն գերմանական Welt am Sonntag պարբերականին տված հարցազրույցում հայտնել է, որ մեծ հաճույքով պատրաստ է մարմնավորել ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինի կերպարը:
«Պուտինի կերպարը շատ-շատ հետաքրքիր կլիներ, մեծ հաճույքով կխաղայի նրա դերը», - պարբերականը մեջբերում է դերասանին խոսքը:
ԴիԿապրիոյի խոսքով` ինքն անձամբ հանդիպել է Պուտինին մի քանի տարի առաջ Սանկտ Պետերբուրգում` սիբիրյան վագրերի պաշտպանությանն ուղղված համաժողովի շրջանակներում:
Դերասանը նշել է, որ հիացած է Ռուսաստանի պատմությամբ և ընդգծել, որ Լենինի կերպարը ևս հետաքրքիր կինոդեր կլիներ:










