Հասմիկ Պողոսյանը Սերգեյ Խաչատրյանին է հանձնել ՀՀ վաստակավոր արտիստի կոչումը

16:44 • 16.01.16

ՀՀ մշակույթի նախարար Հասմիկ Պողոսյանն աշխարհահռչակ ջութակահար Սերգեյ Խաչատրյանին է հանձնել ՀՀ վաստակավոր արտիստի կոչումը: Այս մասին տեղեկացնում է ՀՀ մշակույթի նախարարության հասարակայնության հետ կապերի բաժինը։


Նշվում է, որ պարգևի հանձնումը տեղի է ունեցել հունվարի 15-ի երեկոյան` Հայ կոմպոզիտորական արվեստի 7-րդ փառատոնի մեկնարկին նվիրված համերգից հետո, որին մասնակցել է ճանաչված ջութակահարը: Նախարարությունից նաև մեկնաբանում են, որ 2012-ին շնորհված կոչումը հիմա հանձնելու պատճառը Խաչատրյանի`  աշխատանքային հագեցած ծրագրերի պատճառով Հայաստանում ոչ հաճախ գտնվելն է:

 

 

Հասմիկ Պողոսյանը Սերգեյ Խաչատրյանին է հանձնել ՀՀ վաստակավոր արտիստի կոչումը