Հայ ճարտարապետը կկառուցի մուսուլմանական հավատի թանգարանը Մեքքայում (լուսանկարներ)

18:39 • 17.01.16

Հայազգի ճարտարապետ Միշել Մոսեսյանը կկառուցի Makkah Museum-ը՝ մուսուլմանական հավատի թանգարանը իսլամի ամենասրբազան քաղաքում՝ Մեքքայում: 

Dezeen ամսագիրը հայտնում է, որ շինարարության աշխատանքն իրականացնելու է Լոնդոնի Mossessian Architecture  ընկերությունը, որը հաղթել է այդ թանգարանի դիզայնի մրցույթում: 

Հայտնի է, որ Makkah Museum-ը զբաղեցնելու է 5,600 ք/մ տարածք, Մեծ Մզկիթից հեռու է լինելու 7 կմ:  Թանգարանում ներկայացվելու են իսլամին ու դրա հիմնադիր Մուհամեդ մարգարեին վերաբերող նմուշներ:

Ինտերիերի համար կօգտագործվի Մեքքայի շրջակա լեռներից հուջազ կոչվող քարի տեսակը:
Թանգարանում կգործի նաև ընդունելությունների սրահ, լսարան, գրախանութ, ուսումնական կենտրոն, այգի՝ տանիքին, ռեստորան:

 

 

 


 

Հայ ճարտարապետը կկառուցի մուսուլմանական հավատի թանգարանը Մեքքայում (լուսանկարներ)