Քրիստիան Բեյլը հրաժարվել է մարմնավորել Ferrari-ի հիմնադիր Էնցո Ֆեռարիին
Բրիտանացի դերասան Քրիստիան Բելը, ով պետք է մարմնավորեր Էնցո Ֆեռարիի կերպարը, վերջին պահին հրաժարվել է ֆիլմում նկարահանվելուց` առողջության համար մտահոգության պատճառով:
Ինչպես հաղորդում է Variety պարբերականը` ֆիլմի նկրահանումները մեկնարկում են գարնանը, և մինչ այդ դերասանը պետք է բավականին քաշ հավաքեր` կերպարին համապատասխանելու համար: Բեյլը հասկացել է, որ առանց առողջությանը վնաս հասցնելու նման արդյունքի չի կարողանա հասնել և ստիպված հրաժարվել է նկարահանվելու առաջարկից:
Այժմ ֆիլմի ռեժիսոր Մայքլ Մանը և Vendian Entertainment կինոստուդիան պետք է հապճեպ կարգով Բեյլին փոխարինող գտնեն, որպեսզի Ferrari ընկերության հիմնադրի կյանքին նվիրված ֆիլմի նկարահանումները չհետաձգվեն:
Հայտնի է, որ ֆիլմի սյուժեն պատմում է 1957 թվականի գործողությունների մասին, երբ Ferrari-ն մուտք էր գործում մեքենաշինության ասպարեզ:










