Տիեզերագնացները Բոուիի պատվին համաստեղություն են կոչել
Բելգիացի աստղաբանները բրիտանացի հայտնի ռոք երաժիշտ Դևիդ Բոուիի պատվին են կոչել 7 աստղից բաղկացած համաստեղությունը, որը գտնվում է Մարս մոլորակից ոչ հեռու:
Ինչպես հայտնում է vz.ru-ն, օրեր առաջ երաժշտի երկրպագուներն ինքնատիպ խնդրագիր էին ներկայացրել Աստղաբանական միջազգային միությանը` խնդրելով Մարս մոլորակն անվանակոչել հանգուցյալ Բոուիի պատվին:
Բացի այդ նրա երկրպագներից մեկը Change.org կայքում Աստծուն ուղղված խնդրագիր է հրապարակել, որում խնդրել է Արարչին հետ վերադարձնել երաժշտին:
Հիշեցնեք, որ Դևիդ Բոուին մահացել է հունվարի 10-ին`18 ամիս շարունակ քաղցկեղի դեմ պայքարելուց հետո:










