Անջելինա Ջոլին ու մյուս աստղերը` «Քունգ ֆու պանդա 3» մուլտֆիլմի հոլիվուդյան պրեմիերային (լուսանկարներ)

14:44 • 17.01.16

Փոքրիկների կողմից անչափ սիրված մուլտհերոսներից մեկը` Պո անունով պանդան, վերադառնում է մեծ էկրան` «Քունգ ֆու պանդա 3» մուլտֆիլմի շրջանակներում:

Ինչպես նշում է Tatler-ը, օրերս Հոլիվուդում կայացել է մուլտֆիլմի պրեմիերան, որին ներկա են  եղել կինոաշխարհի ամենահայտի ու ազդեցիկ ներկայացուցիչներից մի քանիսը: Մասնավորապես աստղային հյուրերի շարքում են եղել Անջելինա Ջոլին, Դասթին Հոֆմանը,  Քեյթ Հադոսոնն ու այլք:

Հետաքրքրական է, որ մուլտֆիլմի ձայնագրման գործընթացում ներառված են եղել Ջոլիի 6 երեխաներից 4-ը`Պակսը, Զահարան, Շայլոն ու Նոքսը: Տաղանդաշատ մայրիկի խոսքերով, իր երեխաները շատ լավ են իրականացրել իրենց առջև դրված առաջադրանքը:

Ստորև ուշագրավ ֆոտոշարքով ներկայացնում են հոլիվուդյան պրեմիերայի աստղային հյուրերին.

Անջելինա Ջոլի
Анджелина Джоли

Анджелина Джоли
Анджелина Джоли

Լյուսի Լյու  և Քեյթ Հադսոն


Դասթին Հոֆման

Дастин Хоффман

Ջեք Բլեք և Քեյթ Հադսոն
Джек Блэк и Кейт Хадсон

Քեյթ Հադսոնն իր որդիների հետ