Ռուսաստաննն արձագանքել է Լեո Դի Կապրիոյի՝ Պուտինին մարմնավորելու ցանկությանը

20:15 • 17.01.16

«Մոսֆիլմը» սպասում է Լեոնարդո դի Կապրիոյին, հայտնում են ռուսաստանյան ԶԼՄ-ները:

Ռուսաստանցի ռեժիսոր Վլադիմիր Բորտկոն ավելի կոնկրետ հայտարարել է, որ ինքը պատրաստակամ է նկարահանել ամերիկացի դերասանին, ով օրերս հայտնել էր, թե ցանկանում է մարմնավորել Ռուսաստանի նախագահին:

Բորտկոն ասել է, որ Դի Կապրիոն լավ դերասան է, և իր համար պատիվ կլիներ նկարել նրան կինոյում՝ անգամ Լենինի դերում: Սակայն նշել է, որ Դի Կապրիոյի հետ համագործակցության հեռանկարները կախված են սցենարից:

Ռուսաստաննն արձագանքել է Լեո Դի Կապրիոյի՝ Պուտինին մարմնավորելու ցանկությանը