Հայտնի սևամորթ դերասանուհին և օսկարակիր ռեժիսորը չեն այցելի Օսկար-2016-ին

23:32 • 18.01.16

Ամերիկացի հայտնի դերասանուհի Ջադա Փինքեթ-Սմիթը և անվանի ռեժիսոր Սփայք Լին ներկա չեն լինի Օսկարի մրցանակաբաշխությանը:

The New York Times-ը հայտնում է, որ այս անվանի սևամորթ կինոգործիչները այս կերպ իրենց բողոքը կհայտնեն այն բանի դեմ, որ այս տարի Ամերիկյան կինոակադեմիան Օսկարի հիմնական հավակնորդների թվում աֆրոամերիկացիների չի ներառել:

Ջադա Փինքեթ-Սմիթը՝ հոլիվուդյան աստղ Ուիլ Սմիթի կինը, ավելի վաղ սոցցանցերում իր վրդովմունքն էր հայտնել այս առիթով, ինչը լայն արձագանք էր գտել: Այսօր էլ Սփայք Լին է Instagram-ի իր էջում հարց բարձրացրել, թե ինչպես էր հնարավոր, որ առաջադրված 20 դերասանների մեջ ոչ մի սևամորթ չլինի:

Սփայք Լին անցած տարի պատվավոր Օսկարի էր արժանացել:


 

Հայտնի սևամորթ դերասանուհին և օսկարակիր ռեժիսորը չեն այցելի Օսկար-2016-ին