Քեյթ Ուինսլեթը վստահ է, որ Դի Կապրիոն հաջողություն կունենա Օսկարին
Բրիտանացի դերասանուհի Քեյթ Ուինսլեթը վստահ է այս տարվա Օսկարի մրցանակաբաշխությանը Լեոնարդո դի Կապրիոյի հաջողության հարցում:
Reuters-ը հայտնում է, որ Ուինսլեթի կարծիքով՝ այս անգամ Դի Կապրիոն վերջապես կստանա արձանիկը: Դերասանուհին ասել է նաև, թե իր կարծիքով բոլորն են դա ցանկանում Դի Կապրիոյին:
Այս տարի Դի Կապրիոն Օսկարի է ներկայացվել արդեն հինգերորդ անգամ՝ «Փրկվածը» ֆիլմում իր դերակատարման համար:
Ուինսլեթն ու Դի Կապրիոն միասին նկարահանվել են «Տիտանիկ» և «Փոփոխությունների ճանապարհը» ֆիլմերում:











