Դ՛Օրսե թանգարանի մերկ կնոջ նկարի մոտ ձերբակալել են մերկ արվեստագետի

15:25 • 18.01.16

Արվեստագետ Դեբորա դե Ռոբերտիսին ձերբակալել են Փարիզի Դ՛Օրսե թանգարանում՝ մերկ կնոջ նկարի մոտ, հաղորդում է gazeta.ru-ն։ Դե Ռոբերտիսը մերկացել է ֆրանսիացի իմպրեսիոնիստ Էդուարդ Մանեի «Օլիմպիա» կտավի առաջ և նույն դիրքն է ընդունել, ինչպես կտավի հերոսուհին։

 

Թանգարանի այցելուները դիտել են ցուցահանդեսը, որտեղ ցուցադրված են մերկ մարմիններով ամենահայտնի նկարները, և Դե Ռոբերտիսն առաջարկել է ցուցահանդեսի հյուրերին «իրական տարբերակը»։ Այցելուների արձագանքն արվեստագետը նկարահանել է շարժական տեսախցիկով:

 

Դե Ռոբերտիսի փաստաբանն իր պաշտպանյալի գործողություններն «արվեստային պերֆորմանս» է անվանել։

 

Արվեստագետն առաջին անգամ չէ, որ մերկանում է արվեստի իր պերֆորմանսների համար։ Այդպես, 2014 թվականին նա մերկացել էր մեկ այլ կտավի առաջ։

 

Դ՛Օրսե թանգարանի մերկ կնոջ նկարի մոտ ձերբակալել են մերկ արվեստագետի