Դևիդ Բոուիի վերջին ալբոմը գլխավորել է Billboard 200 չարտը
Բրիտանացի երաժիշտ Դևիդ Բոուիի վերջին՝ Blackstar ալբոմը հայտնվել է Billboard ամսագրի աղյուսակի առաջին տեղում, հաղորդում է interfax.ru-ն:
Մինչ այդ 7 շաբաթ անընդմեջ առաջին տեղում էր բրիտանացի երգչուհի Ադելի «25» ալբոմը։
Բոուին կյանքից հեռացել է հունվարի 10-ին, 69 տարեկանում, քաղցկեղի դեմ պայքարից հետո։ Նրա ալբոմը թողարկվել է հունվարի 8-ին։
Բոուիի մահը նրա երաժշտության նկատմամբ հետաքրքրության մեծ ալիք է բարձրացրել: Այդ կապակցությամբ նրա որոշ ալբոմներ նույնպես վերադարձել են և հայտնվել Billboard 200-ում։ Նրանցից երկուսը հայտնվել են լավագույն 40-ում՝ Best of Bowie հավաքածուն (4-րդ տեղ) և The Rise and Fall of Ziggy Stardust and the Spiders From Mars-ը (21-րդ տեղ)։










