Լեոնարդո դի Կապրիոն արժանացել է ԱՄՆ-ի և Կանադայի կինոքննադատների մրցանակին

09:44 • 18.01.16

Ամերիկյան Սանտա Մոնիկա քաղաքում կայացել է կինոքննադատների Critic's Choice մրցանակի հանձնման արարողությունը, որի ժամանակ լավագույն դերասան է ճանաչվել «Փրկվածը» ֆիլմի գլխավոր դերակատար Լեոնարդո դի Կապրիոն:

 

Ինչպես հայտնում է lenta.ru-ն, լավագույն դերասանուհի է ճանաչվել Բրի Լարսոնը` «Սենյակ» ֆիլմում գլխավոր դերակատարման համար: Մինչդեռ լավագույն ֆիլմ է ճանաչվել ռեժիսոր Թոմաս ՄքՔարթիի «Ուշադրության կենտրոնում» կինոնկարը:

 

Երկրորդ պլանի դերակատարման համար մրցանակներ են ստացել Ալիսիա Վիկանդերը («Աղջիկը Դանիայից»)  և Սիլվեստր Ստալոնեն («Կրիդ. Ռոքիի ժառանգությունը»), իսկ լավագույն ռեժիսորի կոչումը տրվել է Ջորջ Միլլերին («Խենթ Մաքսը. ցասման ուղին»):

 

Աղբյուրը հիշեցնում է, որ Լեոնարդո դի Կապրիոն հունվարի 14-ին ներկայացվել է հեղինակավոր «Օսկար» մրցանակի` «Լավագույն դերասան» անվանակարգում: Հայտնի է, որ դերասանն այս անվանակարգում ներկայացվում է արդեն 5-րդ անգամ։


 

Լեոնարդո դի Կապրիոն արժանացել է ԱՄՆ-ի և Կանադայի կինոքննադատների մրցանակին