Ուելսի բնակիչը մետաղի ջարդոնը վերածում է «բնության հրաշքների» (լուսանկարներ)
Ուելսում բնակվող քանդակագործ Ջոն Քենեդի Բրաունն իր մասնագիտական հմտությունների ու վառ երևակայության շնորհիվ կարողանում է 2-րդ կյանք տալ մետաղի ջարդոնին` դրանք վերածելով արվեստի ինքնատիպ գործերի:
Ինչպես նշում է Oddity Central-ը, քանդակագործի ստեղծագործելու հիմնական թեման վայրի բնությունն է` իր զարմանահրաշ ներկայացուցիչներով:
Որքան էլ դժվար է հավատալ, սակայն մետաղի գորշ ու անպետք կտորները Բրաունի շնորհիվ վերածվում են գույնզգույն թիթեռնիկների, թռչունների, միջատների ու սողունների, որոնք հեռվից նայելու դեպքում գերիրական տեսք ունեն:
Ստորև ուշագրավ ֆոտոշարքով ներկայացում ենք Բրաունի աշխատանքներից մի քանիսը.




















