Ուկրաինայում չեղարկել են Ալեսանդրո Սաֆինայի համերգները Ղրիմում ելույթ ունենալու մտադրության պատճառով
Ուկրաինայում չեղյալ են հայտարարել իտալացի օպերային և էստրադային երգիչ, տենոր Ալեսանդրո Սաֆինայի 5 համերգները, որոնք պետք է կայանային փետրվարին:
Ինչպես տեղեկացնում է Lenta.ru-ն` վկայակոչելով Ուկրաինայի մշակույթի նախարարին, համերգների չեղարկման պատճառ է դարձել իտալացի երգչի` Ղրիմում ելույթ ունենալու ծրագրերը:
«Պարզապես պետք է հարգել Ուկրաինայի տարածքային ամբողջականությունն ու օրենքները», - թվիթերյան իր էջում գրել է ուկրաինացի նախարարը:










