Մահացել է The Eagles խմբի համահիմնադիր Գլեն Ֆրայը

08:38 • 19.01.16

Կյանքից հեռացել է հանրահայտ The Eagles ռոք խմբի հիմնադիրներից մեկը` Գլեն Ֆրայը, հայտնում է Газета-ն:

 

67-ամյա Ֆրայը ստեղծել է խումբը Դոն Հենլիի հետ 1971-ին և մասնակցել նրա գործունեությանն ամբողջ կարիերայի ընթացքում: Նա նվագել է կիթառ և եղել վոկալիստներից մեկը: Բացի այդ, 1980-ականներին երաժիշտը սկսել է իր անհատական կարիերան:

 

«Բառերը չեն կարող գնահատել ո՛չ մեր վիշտը, ո՛չ սերը և հարգանքն այն ամենի հանդեպ, ինչ նա տվել է մեզ, ընտանիքին, երաժշտական հանրությանը և միլիոնավոր երկրպագուներին ամբողջ աշխարհում»,- ասվում է խմբի կայքում:

 

Մտերիմների հաղորդագրությունում մեջբերվում են նաև It’s Your World Now երգի բառերը, որի հեղինակներից մեկը Ֆրայն է` «իմ արշավը շարունակվում է, և ես շարժվում եմ առաջ, կարծես, մայր մտնող արևը: Ո՛չ հրաժեշտ, ո՛չ արցունքներ, քո հետ ամեն ինչ լավ կլինի, այժմ դա քո աշխարհն է»:

Մահացել է The Eagles խմբի համահիմնադիր Գլեն Ֆրայը