Նորվեգիայում բացվել է աշխարհի ամենափոքր կինոթատրոնը` նախատեսված 2 հոգու համար

20:42 • 19.01.16

Նորվեգական Տրոմսո քաղաքում կառուցվել է ամենափոքր կինոթատրոնն աշխարհում:

Ինչպես տեղեկացնում է Lenta.ru-ն` նորվեգական աղբյուրին հղումով, կինոդահլիճը նախատեսված է երկու հոգու համար: Այն տեղակայված է նախկին թերթի կրպակի տարածքում:

Կինոթատրոնը բացվել է Նորվեգիայի XXVI միջազգային կինոփառատոնին զուգահեռ, որը մեկնարկել է հունվարի 18-ին:  Շաբաթվա ընթացքում կինոթատրոնում հնարավոր կլինի  օրական մեկ կինոնկար դիտել:

Մեկ զույգ տոմսերի արժեքը կկազմի 500 նորվեգական կրոն (մոտ 24 000 դրամ): Կազմակերպիչների խոսքով` կինոդահլիճը տեխնիկական հագեցվածությամբ չի զիջում  սովորականներին: Ֆիլմերը կցուցադրի կինոմեխանիկը:
 

Նորվեգիայում բացվել է աշխարհի ամենափոքր կինոթատրոնը` նախատեսված 2 հոգու համար