Սոֆի Լորենը նկարահանվել է Dolce&Gabbana-ի համար (տեսանյութ)

17:05 • 20.01.16

Իտալական Dolce&Gabbana նորաձևության տունը պատրաստել է նոր տեսահոլովակ, որը ստեղծվել է իտալական կինոարվեստի ամենահեղինակավոր ներկայացուցիչներից 2-ի մասնակցությամբ:


Ինչպես նշում է gazeta.ru-ն, տեսահոլովակի ռեժիսորն է հանրահայտ Ջուզեպե Տորնատորեն, կոմպոզիտորը` Էնյո Մարիկոնեն, իսկ գլխավոր հերոսուհու դերում հանդես է եկել անզուգական Սոֆի Լորենը: 

 

Տաղանդաշատ եռյակի համատեղ աշխատանքի արդյունքը կարելի է տեսնել Dolce&Gabbana-ի յութուբյան պաշտոնական ալիքում: Նշվում է, որ տեսահոլովակում 81-ամյա Լորենը գովազդում է Dolce Rosa Excelsa օծանելիքը:

 

Սոֆի Լորենը նկարահանվել է Dolce&Gabbana-ի համար (տեսանյութ)