ԵԽ-ն ողջունել է Հայաստանի անդամակցությունը կինոարտադրության Eurimages ծրագրին

16:50 • 28.01.16

 

Եվրոպայի Խորհրդը ողջունել է Հայաստանին, որը 2016 թվականի հունվարի 1-ից արդեն Eurimages-ի ծրագրի նոր անդամ է:
 

Այս մասին «Արմենպրես»-ին տեղեկացրել են ԵԽ-ից:
 

Անդամակցությունը թույլ կտա Հայաստանին առաջիկա հանդիպումների ժամանակ Eurimages-ին ներկայացնել համատեղ ծրագրեր հայ պրոդյուսերների մասնակցությամբ:
 

Հայաստանը չունի հասանելիություն «Ստեղծարար եվրոպական մեդիա» (CREATIVE EUROPE MEDIA) ծրագրի աջակցության մեխանիզմներին, ուստի հայ դիստրիբյուտորները կարող են դիմել աջակցության համար:

 

Eurimages-ը հիմնադրվել է Եվրախորհրդի կողմից 1988 թվականին` որպես կինոարտադրության, թատերական միջոցառումների և ցուցահանդեսների աջակցության հիմնադրամ:


 


 

ԵԽ-ն ողջունել է Հայաստանի անդամակցությունը կինոարտադրության Eurimages ծրագրին