Արգենտինայում թանգարանի են վերածել ամբարը, որտեղ գիշերել է հեղափոխական Չե Գևարան

12:10 • 28.01.16

Արգենտինայի հարավային շրջաններից մեկում թանգարանի են վերածել ամբարը, որտեղ մոտ կես դար առաջ գիշերել է հեղափոխական Էռնեստո Չե Գևարան: Ապագա հրամանատարն այդ շինությունում անցկացրել է մի գիշեր` Լատինական Ամերիկայի երկրներով 1952-ին ճանապարհորդելու ժամանակ, գրում է ՏԱՍՍ գործակալությունը։

 

Իրենց գաղափարն իրականացնելու համար թանգարանի հեղինակները ստիպված են եղել լուրջ նախապատրաստական աշխատանքներ իրականացնել։

 

1946-ին կառուցված ամբարը մանրակրկիտ վերանորոգել են` հաշվի առնելով թանգարանային շինությունների իրական պահանջները:  Ընդ որում` ճարտարապետները փորձել են առավելագույնս պահպանել շինության արտաքին տեսքը։

 

Ամբարի հարևանությամբ տեղադրվել է բենզալցակայան՝ այնպիսին, ինչպիսին եղել է այնտեղ 1952-ին: Հունիսին դրա կողքին կհայտնվի Norton 500 մոտոցիկլետը, որով 7 ամիս ճանապարհորդել է Գևարան: Թանգարանում կներկայացվեն արխիվային լուսանկարներ, նրա անձնական իրերը, ինչպես նաև որոշ ձեռագիր տեքստեր։

 

Արգենտինայում թանգարանի են վերածել ամբարը, որտեղ գիշերել է հեղափոխական Չե Գևարան