Երգչուհի Ռիհաննան համացանցում տեղադրել է իր նոր ալբոմը
Երգչուհի Ռիհաննան թողարկել է իր ութերորդ ալբոմը «Anti» անունով, հաղորդում է korrespondent.net-ը: Ալբոմը դարձել է երգչուհու առաջին աշխատանքը 2012 թվականից ի վեր: «Anti» թողարկվել է որպես ամերիկացի ռեփեր Jay-Z-ին պատկանող Tidal սթրիմինգային ծառայության էքսկլյուզիվ և հասանելի է ներբեռնման համար շաբաթվա ընթացքում:
Ներբեռնման համար կոդերի որոշ քանակություն կտարածվի նաև Samsung-ի հետ համաձայնագրի արդյունքում: Հիթ-շքերթների ներկայացուցիչներն արդեն հասցրել են հայտնել այն մասին, որ անվճար օրինակների տարածումը հաշվի չի առնվելու հիթ շքերթներում ալբոմի դիրքը որոշելու ժամանակ:
Բրեյլի գրերով գրված բանաստեղծություններ պարունակող դիզայնով շապիկի հեղինակը իսրաելցի արվեստագետ Ռոյ Նախումն է:
«Anti»-իում ներկայացված է 13 երգ, որոնց պրոդյուսերը Քանյե Ուեսթն է:
2015 թվականին Ռիհաննայի թողարկած երգերը, այդ թվում Փոլ Մաքքարթնիի հետ համատեղ աշխատանքը չեն ներառվել ալբոմում։











